Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ասում են...

Ասում են...
26.11.2013 | 01:47

...թե այս օրերին, բացի Պուտինի անվտանգությունն ապահովող աշխատակիցներից, ռուսական երևացող և չերևացող չինովնիկների անչափ մեծ կաստա է «շրջում» հայաստանյան թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ տնտեսական կուլիսներում: Հարցերի, համաձայնությունների ինչ ֆորմատներ են մշակվում այդ հանդիպումների ժամանակ՝ հայտնի չէ, սակայն թե՛ ՀՀԿ, թե՛ հակընդդեմ կուսակցություններում տեղի ունեցող այդ կիսաշշունջ-«նոն ստոպ» հանդիպումները գալիս են ասելու, որ ինչ-որ բան այն չէ, և Ռուսաստանը, բացի ՀՕՊ համակարգերի տեղակայումից, 102-րդ ռազմաբազայի ընդլայնումից, էլի ինչ-որ բան է մտմտում: Ոմանց պնդմամբ՝ խնդիրը, ըստ ամենայնի, Ղարաբաղին է առնչվում:

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ